Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայոց ցեղասպանություն
Ապրիլի 24-ին Բելգրադում Սերբիայի հայ համայնքի և ՀՀ պատվավոր հյուպատոսի համակազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 24-ին Տոկիոյի Տոպպան համերգասրահում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ջութակահարին նվագակցում էր դաշնակահար Լիլի Մայսկին:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս եւ Հելիոպոլսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ:
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:
Ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն:
Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:
Ապրիլի 24-ին Կիեւի Ս. Աստվածածին եկեղեցում տրվեց պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Կիեւ քաղաքի ղեկավարության, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ եւ այլն: Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը նշեց, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում, կազմակերպում է տարաբնույթ ...
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության հուշարձանի մոտ:
Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:
Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում Թեհրանի «Հայ դատի» գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Միջոցառման գլխավոր հրավիրյալը և բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն շեշտադր ...
Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց«XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:
Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ առաքելական համայնքը ապրիլի 23-ին եւ 24-ին նախաձեռնել էր միջոցառումների շարք` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի։
Լիբանանում շարունակվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: